Ակտիվների և Պարտավորությունների Հաշվառում
- Ակտիվների ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրում (հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր և այլն) և համապատասխան գրանցումների իրականացում հաշվապահական ծրագրում
- Ակտիվների և դրանց արժեքների գրանցամատյանների վարում ՝ ըստ ֆինանսական և հարկային հաշվառման պահանջների
- Ինֆորմացիայի մոտքագրում հաշվապահական հաշվառման համակարգ
Աշխատողների Վերաբերյալ Հաշվառման Վարում
- Տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագիր հարկային հաշվետվություններ պատրաստելու նպատակով
- Առհաշիվ ծախսերի և գործուղման հետ կապված հաշվետվության վերանայում (օրենսդրության համապատասխանության տեսանկյունից)
- Աշխատողների վերաբերյալ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան պետական մարմիններ
Դեբիտորների և Կրեդիտորների Հաշվառում
- Ստացված և դուրս գրված հարկային հաշիվների գրանցում հաշվապահական ծրագրում
- Հարկման բազայի բացահայտում և կիրառելի հարկերի հաշվարկ
- Վճարման հանձնարարականների պատրաստում
- Գործարքի հնարավոր հարկային հետևանքների ուսումնասիրություն և այդ խնդիրների ու խնդրի լուծման ուղիների ներկայացում
Հաշիվների Գրանցամատյանի Վարում
- Դուրս գրված և ստացված հաշիվների վերաբերյալ գրանցամատյանի վարում