Աշխատանքային փորձ
Շողեր Ոսկանյանը Դի Վի Էյչ Ընկերության ավագ հաշվապահական փորձագետ է: Նա ունի ավելի քան 14 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման բնագավառում:
Աշխատել է ՀՀ Կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունում՝ որպես ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի և շրջանառության հարկի գծով մասնագետ:
Աշխատել է մի շարք հաշվապահական և խորհրդատվական ընկերություններում, որպես հաշվապահ և հաշվապահական ծառայությունների պատասխանատու: Ներգրավված է եղել ինչպես հայաստանյան այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հաշվապահական ծառայությունների մատուցման աշխատանքներում:
Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների հաշվապահական և հարկային օրենսդրությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների բնագավառում: