Դավիթ Հարությունյան

Աշխատանքային փորձ

Դավիթը հանդիսում է Դի Վի Էյչ Ընկերության ավագ գործընկեր: Նա ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ խոշոր քառյակի (Քեյ Փի Էմ Ջի և ՓրայսուոթերհաուսԿուպերս) ինչպես նաև Գրանթ Թորնթոն Ընկերություններում: Դավիթը խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ է տրամադրել հայկական և արտասահմանյան բազմաթիվ կազմակերպությունների:

Դասախոսություններ է կարդացել Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարաններում: Հեղինակ է 5 գրքերի և 100-ից ավելի գիտական հոդվածների:

2013 թվականին Դավիթը ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մխիթար Գոշ մրցանակի գիտության մեջ ունեցած հաջողությունների համար:

Հատուկ կուրսերի շրջանակում սովերել է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավաբանության և դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև երեք ամիս սովորել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության գործակալությունում:

Հաշվապահական ստանդառրների և հարկային թեմաներին վերաբերող վերապատրաստման դասընթացներ է անցել մի շարք երկրներում, այդ թվում, Ռուսաստանում, Ղազախստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Վրաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և  Գերմանիայում:

 

Անդամակցություն

  • Հանդիսացում է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ասոցիացիայի խորհրդի անդամ

Որակավորումներ և կոչումներ

  • ՀՀ լիցենզավորված աուդիտոր և հաշվապահ (տրված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից)
  • Գիտությունների դոկտոր

 

Մասնագիտացման ուղղությունները:

  • Խորհրդատվություն
  • Ընկերությունների հարկում
  • Միջազգային հարկում
  • Անուղղակի և ուղղակի հարկեր
  • Հարկային համապատասխանություն
  • Հարկային քաղաքականություն
  • Հաշվապահություն