Գրանցում, Վերակազմակերպում, Լուծարում և Այլ Կորպորատիվ Օրենսդրությանը Վերաբերող Հարցերի Վերաբերյալ Խորհրդատվություն

  • ընկերությունների գրանցում, վերակազմակերպում, լուծարում: Մասնավորապես, դա իր մեջ ներառում է ամբողջական փաստաթղթերի կազմում, պետական լիազոր մարմինների հետ հանդիպումներ, քննարկումներ և գործընթացի ամբողջական իրականացում
  • Մատակարարների հետ առևտրային պայմանագրերի պատրաստում
  • Կորպորատիվ կառավարման գծով այլ խորհրդատվություն և փաստաթղթերի պատրաստում:

Իրավաբանական ծառայություններ

  • Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն՝ հիմք ընդունելով օրենսդրական դրույթները, ինչպես նաև այդ օրենսդրական դրույթների գործնական կիրառությունը
  • Աշխատանքային պայմանագրերի կազմում
  • Աշխատանքային հարաբերություններին վերաբերող տարբեր փաստաթղթերի կազմում (հրամաններ, դիմումներ և այլն)
  • Աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ խորհրդատվություն: Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Աշխատանքային օրենսդրությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ  խորհրդատվություն:

Իրավաբանական Համապատասխանության Ստուգում

  • Մենք մատուցում ենք իրավաբանական ծառայություններ, որոնք վերաբերում են գույքային իրավունքներին, պայմանագրային հարաբերություններին, ինչպես նաև կորպորատիվ կառավարման համապատասխանելիության ծառայություններ՝ ըստ հաճախորդի պահանջի: Իրավաբանական համապատասխանության ծառայությունների ծավալն ու բովանդակությունը նախապես համաձայնեցվում է հաճախորդի հետ՝ ելնելով հաճախորդի պահանջներից: Այն կարող է վերաբերել կոնկրետ ժամանակահատվածի կամ կարող է միտված լինել կոնկրետ հարցի ուսումնասիրությանը:

Լիցենզիաներ, Թույլտվություններ և Սերտիֆիկատներ

  • Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ձեռք բերել լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ