Հարկային Խորհրդատվական Ծառայություններ

  • Շահութահարկ. մեր խորհրդատվությունը հիմնված է Հայաստանի օրենսդրության, միջազգային համաձայնագրերի և հարկային մարմինների կողմից դրանց գործնական մեկնաբանությունների հիման վրա: Խորհրդատվությունը իր մեջ ներառում է շահութահարկի ամբողջ օրենսդրությունը, ոչ ռեզիդենտի շահութահարկը: Մեր ծառայությունը իր մեջ ներառում է հարկային խորհրդատվության, հարկային պլանավորման և հարկերի օպտիմալացման շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև աջակցություն հարկային ստուգումների և հարկային ուսումնասիրությունների ընթացքում:
  • Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ). մենք օգնում ենք մեր հաճախորդներին լուծել անուղղակի հարկերի ոլորտում առաջացող խնդիրները, ինչպես նաև իրականացում ենք ԱԱՀ-ի ուսումնասիրություն, տեղական և միջազգային գործառնությունների հարկային պլանավորում: Տրամադրում ենք աջակցություն հարկային ստուգումների ընթացքում:
  • Եկամտային Հարկ. մեր խորհրդատուները կօգնեն Ձեզ ձեռք բերել մշտական բնակության իրավունք, կտրամադրեն ամբողջական խորհրդատվություն Հայաստանում ֆիզիկական անձանց հարկմանը վերաբերող հարցերի ծուրջ:
  • Այլ պետական և տեղական հարկեր. մենք խորհրդատվություն ենք մատուցում բոլոր տեղական հարկերի, ինչպես նաև մնացած պետական հարկերի վերաբերյալ:
tax-review

Հարկային ուսումնասիրության ծառայություններ

  • Հարկային ուսումնասիրության ծառայությունները օգնում են Ընկերություններին բացահայտել ոչ միայն հարկային ռիսկերը, որոնք առկա են Ընկերությունում, այլ նաև հնարավորություն են տալիս բացահայտել հարկերի օպտիմալացման հնարավոր ուղղությունները: Հարկային ուսումնասիրության ծառայությունները ներառում են բոլոր հարկերը: Ուսումնասիրության շրջանակում ստուգվում է հարկերի հաշվարկման ճշտությունը, հարկային հաշվետվությունների ժամանակին ներկայացումը և օրենսդրությամբ պահանջվող այլ պահանջներ:

Հարկային պլանավորում

  • Ընկերույթան ընթացիկ հարկման համակարգի ուսումնասիրություն՝ անհատական հարկման մոդելի մշակման և կիրառման նպատակով:
  • Ընկերության գործարքների պլանավորում՝ հիմքում դնելով հարկման արդյունավետ ու խնայողական մոտեցումների ներդրումը:
  • Հարկային պլանավորման արդյունքում առաջացող հարկային ռիսկերի գնահատում և դրանց կառավարման մեթոդների մշակում:

Հարկային Ստուգումներին Աջակցություն

Հարկերի Համապատասխանության Ծառայություններ

  • Շահութահարկի համապատասխանության ծառայությունը իր մեջ ներառում է ամսեկան և եռամսյակային շահութահարկի հաշվարկների պատրաստում, ինչպես նաև տարեկան շահութահարկի պատրաստում:
  • Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համապատասխանության ծառայությունը իր մեջ ներառում է ԱԱՀ-ի գրանցամատյանների վարում, ինչպես նաև ամսեկան և եռամսյակային հաշվետվությունների պատրաստում:
  • Աշխատավարձից հարկերի համապատասխանության ծառայությունը իր մեջ ներառում է ամսեկան եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների գրանցամատյանների վարում, ինչպես նաև ամսեկան հաշվետվությունների պատրաստում:
  • Ակցիզային հարկի, գույքահարկի և հողի հարկի համապատասխանության ծառայությունը իր մեջ ներառում է գրանցամատյանների վարում, ինչպես նաև ամսեկան, եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունների պատրաստում: