Աշխատանքային փորձ
Դավիթը հանդիսում է Դի Վի Էյչ Ընկերության ավագ գործընկեր: Նա ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ խոշոր քառյակի (Քեյ Փի Էմ Ջի և ՓրայսուոթերհաուսԿուպերս) ինչպես նաև Գրանթ Թորնթոն Ընկերություններում: Դավիթը խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ է տրամադրել հայկական և արտասահմանյան բազմաթիվ կազմակերպությունների:
Դասախոսություններ է կարդացել Հայաստանում Ֆրանսիական և Ամերիկյան համալսարաններում: Հեղինակ է 5 գրքերի և 100-ից ավելի գիտական հոդվածների:
2013 թվականին Դավիթը ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մխիթար Գոշ մրցանակի գիտության մեջ ունեցած հաջողությունների համար:
Հատուկ կուրսերի շրջանակում սովերել է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավաբանության և դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև երեք ամիս սովորել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության գործակալությունում:
Հաշվապահական ստանդառրների և հարկային թեմաներին վերաբերող վերապատրաստման դասընթացներ է անցել մի շարք երկրներում, այդ թվում, Ռուսաստանում, Ղազախստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Վրաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում:
Անդամակցություն
- Հանդիսացում է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ասոցիացիայի խորհրդի անդամ
Որակավորումներ և կոչումներ
- ՀՀ լիցենզավորված աուդիտոր և հաշվապահ (տրված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից)
- Գիտությունների դոկտոր
Մասնագիտացման ուղղությունները:
- Խորհրդատվություն
- Ընկերությունների հարկում
- Միջազգային հարկում
- Անուղղակի և ուղղակի հարկեր
- Հարկային համապատասխանություն
- Հարկային քաղաքականություն
- Հաշվապահություն