Աշխատակազմի տրամադրման ծառայություն

 

Մեր Կազմակերպությունը արտասահմանյան ընկերություններին առաջարկում է նաև աշխատակազմի տրամադրման ծառայություններ: Դա նշանակում է , որ մենք աշխատանքի ենք ընդունում օտարերկրյա Կազմակերպության աշխատողին, օտարերկրյա Կազմակերպությանը՝ ծառայություններ մատուցելու նպատակով: Այս աշխատողները աշխատում են միայն օտարերկրյա Կազմակերպության համար և սերտորեն համագործակցում են մեր Կազմակերության հետ,մինչև աշխատանքի ավարտը:
Ծառայության առավելությունն այն է, որ օտարերկրյա կազմակերպությունները պարտավոր չեն գրանցվել Հայաստանում, և իրենց աշխատողին մեր օգնությամբ գրանցում են այստեղ, DVH Centre-ում:
Վերոնշյալ գործունեությունը համապատասխանում է և՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և՛ Օտարերկրյա Կազմակերպության և աշխատակցի շահերին: