Ակտիվների և Պարտավորությունների Հաշվառում

  • Ակտիվների ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրում (հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր և այլն) և համապատասխան գրանցումների իրականացում հաշվապահական ծրագրում
  • Ակտիվների և դրանց արժեքների գրանցամատյանների վարում ՝ ըստ ֆինանսական և հարկային հաշվառման պահանջների
  • Ինֆորմացիայի մոտքագրում հաշվապահական հաշվառման համակարգ

Աշխատողների Վերաբերյալ Հաշվառման Վարում

  • Տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագիր հարկային հաշվետվություններ պատրաստելու նպատակով
  • Առհաշիվ ծախսերի և գործուղման հետ կապված հաշվետվության վերանայում (օրենսդրության համապատասխանության տեսանկյունից)
  • Աշխատողների վերաբերյալ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում համապատասխան պետական մարմիններ

Դեբիտորների և Կրեդիտորների Հաշվառում

  • Ստացված և դուրս գրված հարկային հաշիվների գրանցում հաշվապահական ծրագրում
  • Հարկման բազայի բացահայտում և կիրառելի հարկերի հաշվարկ
  • Վճարման հանձնարարականների պատրաստում
  • Գործարքի հնարավոր հարկային հետևանքների ուսումնասիրություն և այդ խնդիրների ու խնդրի լուծման ուղիների ներկայացում

Հաշիվների Գրանցամատյանի Վարում

  • Դուրս գրված և ստացված հաշիվների վերաբերյալ գրանցամատյանի վարում